տուն Հասարակություն Կիրականացվեն Կալուգա-Երևան չարտերային չվերթեր

Կիրականացվեն Կալուգա-Երևան չարտերային չվերթեր

143
0

«Aircompany Armenia» ավիաընկերությունը ս.թ․ հուլիսի 27-ին (ժամը՝ 14։00-ին) կիրականացնի Կալուգա-Երևան չարտերային չվերթը (RM 0754):

Ինչպես տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից, տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (armeniafly.com), ինչպես նաև ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Կալուգայի միջազգային օդանավակայանից:

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը։