տուն Մամուլ ԿԳՄՍ-ն դադարեցրել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ֆինանսավորումը․ «Հրապարակ»

ԿԳՄՍ-ն դադարեցրել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ֆինանսավորումը․ «Հրապարակ»

186
0

«Հրապարակ»-ը գրում է.

« «Իմ քայլի» ինտելեկտուալ հատվածը մասնակցել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ամանորյա սեզոնին, թեեւ ներսում տարակուսանք կա՝ ընտրված «սաստավի» հետ կապված (Արթուր Դավթյան, Արփի Դավոյան, Վահագն Թեւոսյան…)։

«Լուսավոր Հայաստանը» բոյկոտել եւ չի մասնակցել պատգամավորների խաղին: «Իմ քայլի» թիմը  ղեկավարել է Վահագն Թեւոսյանը, ԲՀԿ-ինը` Արման Աբովյանը:

Խաղն արդեն նկարահանվել է, ցուցադրվելու է հունվարի 4-ին։ Մասնակիցներն ասացին, թե ով է հաղթել, սակայն խնդրեցին չհրապարակայնացնել` ինտրիգը պահելու համար: Սակայն ամենամեծ «ինտրիգն» այն է, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այլեւս չի ֆինանսավորելու խաղը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում