տուն Քաղաքական Հայաստան «Կարեւոր։ Պահենք մեր դիրքերը նաեւ թվային հարթակներում»․ Մկրտիչ Արզումանյանը կոչով դիմել է...

«Կարեւոր։ Պահենք մեր դիրքերը նաեւ թվային հարթակներում»․ Մկրտիչ Արզումանյանը կոչով դիմել է ընկերներին

139
0

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը մշտապես արձագանքում է ամենատարբեր իրադարձություններին եւ իր կարծիքն է արտահայտում այս կամ այն հարցի վերաբերյալ։

Դերասանը հանդես է եկել կոչով։

Նա գրել է․ «Կարեւոր։ Պահենք մեր դիրքերը նաեւ թվային հարթակներում։ Twitter-ը մեծ սոց. հարթակ է, որը Հայաստանում շատ քիչ է օգտագործվում, ի տարբերություն թշնամու՝ կիբեռԲառանների։ Կոչ եմ անում ընկերներիս, ովքեր լավ են տիրապետում անգլերեն/ռուսերեն լեզուներին, բացել կամ ակտիվացնել Twitter հաշիվներ եւ տարածել Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին ինֆորմացիան անգլերեն եւ ռուսերեն լեզունեով նշելով հետեւյալ հեշթեգերը #Armenia #Azerbaijan #StopAggressions #StopAzerbaijan #StopAliyev։ Ես իմ էջն արդեն ակտիվացնում եմ»։