տուն Լուրեր Բլոգ Կարելի՞ է պետությանը խնդրել՝ հանեք ձեռքերը մեր ջեբերից

Կարելի՞ է պետությանը խնդրել՝ հանեք ձեռքերը մեր ջեբերից

100
0

 4+ 384345_457946284252300_579160259_n

Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կարելի էր՝ մի ամսով ազգովի հրաժարվեինք աշխատավարձերից, ավելի ճիշտ՝ միանգամից ամբողջությամբ փոխանցեինք պետությանը ու ասեինք՝ պետություն ջան, դե ապրիր մեր տեղը, սնվիր, հագնվիր, հարկվիր, երեխաներ պահիր, ծնողներին օգնիր, մեկ-մեկ ծնունդների գնա, առոջության վրա ծախսիր, արագաչափեր, կարմիր գծեր մուծիր, տեխօսմոտրներ ու ապպաներ վճարիր, կոմունալ ծախսերը հոգա….. քիչ էր մնում՝ տրանսպորտը մոռանայի…… Հետաքրքիր կլիներ կողքից նայել՝ ոնց ա պետությունը այդքանի տակից դուրս գալու….

Առակս ինչ կցուցանե. ևս 5 տոկոս պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, այն էլ ապագայի համար, երբ մարդ հազիվ ծերը ծերով ձգտում ա ներկայումս յոլա գնա… Հասկանում ենք, որ մեր ապագայի մասին եք մտածում, բայց էդ աստիճան պետք չի մեր մասին մտահոգվել, մերսի շատ, մենք էսօրով էլ յոլա կգնանք: Թե չէ ապագայի մասին բանկերը արդեն մտածել են, տենց լավ ծառայություն ունեն, ավանդներ, կարծում եմ՝ լսած կլինեք դրանց մասին. ով ցանկանա, կարող է այնտեղ կուտակել, ու պատկերացնում եք, հետն էլ վրեն տոկոս ա ավելանում:

P.S. Պրի վսյոմ ուվաժենիի կ վամ, կարելի՞ ա ձեզ խնդրել. հանեք ձեր ձեռքերը մեր ջեբերից։ Թե չէ ինչքան էլ դուք դա աննկատ եք փորձում անել, մեկ ա դիսկոմֆորտը զգացվում ա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here