տուն Քաղաքական Կառույցներն անձերով պայմանավորված չեն․ Մակունցը՝ Վանեցյանի հայտարարության մասին

Կառույցներն անձերով պայմանավորված չեն․ Մակունցը՝ Վանեցյանի հայտարարության մասին

221
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Սորոսի հիմնադրամի հետ կապված հայտարարությանը, որը, ըստ Վանեցյանի, վտնագ է ներկայացնում Հայաստանի համար։

«Այն հայտարարությունը, որ արվում է «Բաց հասարակության հիմնադրամի» վերաբերյալ, եղել են դեռ վաղուց, այն ժամանակ, երբ դեռ պարոն Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր և գրեթե ամեն օր էին արվում այդ հայտարարությունները։ Եվ ես վստահ եմ, որ եթե պարոն Վանեցյանը որևէ կերպ ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող քայլեր նկատեր, այդ թվում նաև հնչեցված կազմակերպության հետ կապված, վստահ եմ՝ նա անմիջապես քայլեր կձեռնարկեր։ Եթե պարոն Վանեցյանն այդ գործողությանը չի դիմել, ուրեմն պետք է համոզված լինենք, որ նման վտանգ նա չի տեսել»,- արձագանքեց Մակունցը։

Մակունցը նշեց, որ կառույցներն անձերով պայմանավորված չեն․ «Այս պարագայում նրա հայատարարությունը, նրա մեկնաբանություններն, իհարկե, ինձ մոտ տարակուսանք առաջացնում են, կարծում եմ՝ Վանեցյանը կտա դրա պարզաբանումը»։