տուն Լուրեր Կառավարությունը մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը.ՀՀ վարչապետ

Կառավարությունը մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը.ՀՀ վարչապետ

233
0

Tigran-Sargsyan3

«Դուք գիտե՞ք՝ Հայաստանի Հանրապետությունում սպառնալիքներ մենք ամեն կառավարության նիստը օրը լսում ենք, ուշադրությամբ հետևում ենք այդ սպառնալիքներին: Տեսնում ենք, թե որքանով է դա իրականության հետ առնչվում, ի՞նչ տեսակարար կշիռ ունի, իրական պրոբլեմները որոնք են, և բնականաբար բոլոր այդ սպառնալիքներին մենք արձագանքում ենք»,- այսօր Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով Lragir.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է վարչապետը պատկերացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, եթե ՏՏ ոլորտի մասնագետներն այս օրերին բողոքի ակցիաներ են անում ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի՝ սպառնալով արտագաղթել:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ կառավարությունը մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը, քանի որ պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը վերաբերող օրենքը մշակվել է տաս տարվա ընթացքում, լավագույն մասնագետների ներգրավմամբ:

«Բազմաթիվ դեբատներ են եղել, քննարկումներ են եղել, աշխարհի լավագույն  էքսպերտները եկել են Հայաստան, ուսումնասիրել են մեր մշակած ծրագիրը, տվել են եզրակացություններ, հանդես են եկել դասախոսություններով, այդ թվում՝ համալսարաններում: Մենք լսել ենք նաև մեր ընդդիմախոսներին, նրանց կարծիքները հաշվի ենք առել, արդյունքում ընդունվել է մի հայեցակարգ, որը Ազգային ժողովի կողմից հաստատվել է»,- ընդգծեց նա:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ իրենք հասկանում են, որ չնայած այս անցած գործընթացին, կան մարդիկ, ովքեր չեն ընդունում այս հայեցակարգը, և կառավարությունը հարգում է այդ մարդկանց տեսակետը, բայց պարտավոր է առաջ գնալ օրենքի պահանջներին համապատասխան:

«Ցանկացած դեմոկրատական հասարակությունում լինում են մարդիկ, որոնք դեմ են այս կամ այն երևույթներին, մենք շատ հարգալից ձևով լսում ենք նրանց կարծիքը, բայց մենք վճռական ենք մեր տրամադրություններում՝ ռեֆորմները հասցնել տրամաբանական ավարտին: Եվ սա առաջին ռեֆորմը չէ, որ մենք դիմադրություն ենք տեսնում: Ուզում եմ հիշեցնել նույն ԱՊՊԱ-ի ներդրումը:  Երբ որ մենք ԱՊՊԱ-ն ներ էինք դնում, հիշո՞ւմ եք ինչ դժգոհություններ կային: Կառավարության մոտ հավաքվում էին և ասում էին՝ պարոն վարչապետ, դուք չե՞ք պատրաստվում հրաժարվել ԱՊՊԱ-ի հայցեկարգից, չէ՞ որ աղքատ ժողովուրդ է, դուք էդ աղքատ ժողովրդին ստիպում եք, որ նրանք լրացուցիչ գումար վճարեն: Ընդամենը երկու եռամսյակ հետո մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գոհունակություն հայտնեց ԱՊՊԱ-ի ներդրման վերաբերյալ»,- նշեց նա:

Վարչապետն ասաց, որ ցանկացած նորամուծություն հանդիպում է նման ընդդիմության, բայց քաղաքական կամքը հենց այստեղ է պետք դրսևորել: «Քաղաքական կամքը հենց այստեղ է պետք, երբ որ մենք վստահ ենք, որ սա ճիշտ ռեֆորմ ա, պետք ա վճռականորեն այդ ռեֆորմը տանենք առաջ, և հասարակության ճնշող մեծամասնությունը մեզ աջակցում է»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Նա հրաժարվեց պատասխանել այն դիտարկմանը, որ հասարակությունը չի վստահում կառավարության այս քայլին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here