Սիրիայի կառավարական ուժերը հակահարված են տվել ապստամբների հակագրոհին Դամասկոսի հարավային շրջանների ուղղությամբ։ 72 ժամ տևած մարտական գործողություններից հետո ապստամբները հետ են մղվել Ալ-Ութեյբա ռազմավարական դիրք ունեցող քաղաքից։
Սիրիայի իշխանական աղբյուրները հաղորդում են 115 գրոհայինի սպանության մասին, որոնց մեծ մասը օտարերկրյա վրաձկաններ են։