տուն Աշխարհ Կայծակից ավելի քան 100 մարդ է մահացել

Կայծակից ավելի քան 100 մարդ է մահացել

121
0

Հնդկաստանի Բիհար և Ուտար Պրադեշ նահանգներում վերջին երկու օրերի ընթացքում կայծակի հարվածից 110 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Եվս 32 մարդ տուժել է։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են այրվածքներով։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել մարդկանց մահվան կապակցությամբ։ Մահացածների հարազատները կստանան դրամական օգնություն։

Իշխանությունները մարդկանց կոչ են արել վատ եղանակային պայմանների ընթացքում, որքան հնարավոր է, մնալ փակ տարածքներում։

Միևնույն ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ Ուտար Պրադեշում առաջիկա մի քանի օրերի ընթացքում հեղեղները կշարունակվեն։