տուն Աշխարհ Կադիրովն առաջին անգամ մեկնաբանել է իր հիվանդության մասին լուրերը

Կադիրովն առաջին անգամ մեկնաբանել է իր հիվանդության մասին լուրերը

110
0

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջին անգամ մեկնաբանել է իր հիվանդության մասին լուրերը՝ հայտարարելով, որ ինքն «ամբողջովին առողջ մարդ է»: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

«Եթե նույնիսկ ես հիվանդացած լինեի, ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ վարակվում են կորոնավիրուսով, տասնյակ հազարները մահացել են, ես, ինչ է, մարդ չե՞մ: Իրավունք չունե՞մ հիվանդանալու: Իրավունք չունե՞մ կաթիլային ստանալ և բարձրացնել իմունիտետս, հեմոգլոբինը: Ես ամբողջովին առողջ մարդ եմ»,- հայտարարել է Կադիրովը իր օգնական Ահմեդ Դուդաևի ինստագրամյան էջում հեռարձակված ուղիղ միացման ժամանակ:

Կադիրովի՝ կորոնավիրուսով հիվանդանալու կասկածների մասին գրել էր նաեւ «Интерфакс»-ը՝ հղում անելով մոսկովյան իր բժշկական աղբյուրներին։ Նրանց տվյալներով, Չեչնիայի ղեկավարը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։