տուն Քաղաքական Հայաստան Ծիծեռնակաբերդում գեղարվեստական մասը կսկսվի երեկոյան 22:00-ից և կշարունակվի մինչ առավոտ.փոխնախարար

Ծիծեռնակաբերդում գեղարվեստական մասը կսկսվի երեկոյան 22:00-ից և կշարունակվի մինչ առավոտ.փոխնախարար

106
0

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մամուլի ասուլիսը:

Թեմայի առացքում` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները՝ արտակարգ իրավիճակի պայմաններում:

Բանախոսները ներածական մասից հետո պատասխանեցին լրատվամիջոցների առցանց հնչեցրած հարցերին:

Արա Խզմալյանը, խոսելով միջոցառման ընթացակարգի մասին, ասաց. «Ծիծեռնակաբերդում գեղարվեստական մասը կսկսվի երեկոյան 22:00-ից և կշարունակվի մինչ առավոտ: Ծրագրում ընդգրկված են վեց տասնյակից ավելի խմբեր ամենատարբեր ժանրերից: Կլինեն սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ նվագախմբերը, լարային քառյակը: Ծրագիրը բազմաժանր է՝ ժողովրդական երգերից մինչև միջնադարյան ջազային մշակումներ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասաց, որ կապված իրավիճակի հետ, հորդորում է մնալ տանը և տնից մասնակցել բոլոր ակցիաներին ու հետևել միջոցառմանն առցանց:

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ ավելացրեց, որ մեր հայրենակիցները Հայաստանում, Արցախում և Սփյուռքում չմոռանան ժամը 21-ին հայացքներն ուղղել դեպի Ծիծեռնակաբերդ` անջատելով իրենց բնակարանների լույսերը և վառ թողնել միայն մի փոքրիկ լույս՝ որպես հարգանքի տուրք անմեղ նահատակներին:

Հայկ Մագոյան