տուն Սպորտ Խորեն Բայրամյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականի՞ն

Խորեն Բայրամյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականի՞ն

53
0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Թվիթերի պաշտոնական էջում կատարած գրառմամբ ակնարկել է, որ մեր ընտրանին շուտով նոր համալրում կունենա: ՀՖՖ-ն հրապարակել է գանգրահետ տղայի էմոջի՝ «Շուտով» մակագրությամբ:

Երկրագուների շրջանում ակտիվ քննարկումներ են ընթանում, որ մեր ընտրանու նորեկը լինելու է «Ռոստովի» 28-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

«Հրաշալի համալրում մեր թիմի համար։ Ամենաուժեղ հայազգի ֆուտբոլիստներից մեկը արդեն Ազգերի լիգայի մրցաշարին կմիանա մեր հավաքականին»,- ասվում է Հայաստանի ազգային հավաքականի երկրագուների՝ First Armenian Front շարժման ֆեյսբուքյան էջում.

Խորեն Բայրամյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին ??? Հրաշալի համալրում մեր թիմի համար։ Ամենաուժեղ հայազգի ֆուտբոլիստներից մեկը արդեն "Ազգերի լիգայի" մրցաշարին կմիանա մեր հավաքականին։ ???? #ArmenianNT

Posted by First Armenian Front /FAF ultras/ on 2020 թ. հուլիսի 18, շաբաթ