տուն Հասարակություն Առողջապահություն Խոշոր վթար Երևանում. վիրավորների վիճակը ծանր է

Խոշոր վթար Երևանում. վիրավորների վիճակը ծանր է

204
0

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 21-ին, ժամը 19։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուլնեցու եւ Սեւակի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Աշոտ Ս․) եւ «Skoda» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Արմեն Շ․, ծնված 1975 թ․)։ Վթարի հետեւանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները (Ժիրվարդ Գ․, Հակոբ Ս․ եւ Գրիգոր) եւ Արմեն Շ․-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Փրկարարները Ժիրվարդ Գ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են «Skoda» մակնիշի ավտոմեքենան եւ փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։