տուն Քաղաքական Հայաստան Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ վարորդներից մեկը եղել է ամենաբարձր աստիճանի խմած (լուսանկարներ)

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ վարորդներից մեկը եղել է ամենաբարձր աստիճանի խմած (լուսանկարներ)

457
0

Երեկ, հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Գառնի գյուղի բնակիչ Վարդան Պապիկյանի վարած BMW X5 մակնիշի և Երևանի բնակիչ Խորեն Հակոբյանի վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով վարորդները ենթարվել են սթափության փորձաքննության։

Պարզվել է, որ BMW X5-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։ Օպերատիվորեն ժամանել են նաև «ՍԻԼ» և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW X5-ի վարորդը:

Lուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: