տուն Քաղաքական Հայաստան Խնդիրները կլուծվեն, իսկ չլուծվելու դեպքում ԵԱՏՄ-ն ուղղակի իմաստ չի ունենա. Հայկ Գևորգյան

Խնդիրները կլուծվեն, իսկ չլուծվելու դեպքում ԵԱՏՄ-ն ուղղակի իմաստ չի ունենա. Հայկ Գևորգյան

130
0

lragir.am-ը զրուցել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ: Ստորև ներկայցնում ենք հարցազրույցը՝ առանց խմբագրման:

Պարոն Գևորգյան, Տիգրան Սարգսյանը նախօրեին կոշտ քննադատության է ենթարկել ԵԱՏՄ-ն՝ նշելով, որ մենք սպանում ենք այդ կառույցի տարանցիկ ներուժը։ Ինչպե՞ս եք գնահատում։

ԵԱՏՄ-ում Տիգրան Սարգսյանի բարձրացրած հարցերը, կարծում եմ՝ տեղին են։ ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներն ակնհայտ են. օրինակ, ոչ հավասար պայմանները ԵԱՏՄ տարբեր երկրների համար էներգետիկ շուկայում։ Ստացվում է, որ հայաստանցի ջերմոցատերը ձմռանը իր մթերքն ստանալու համար ավելի քան 2 անգամ ավելի շատ է վճարում գազի դիմաց, բայց ստացված արդյունքով ինքը հավասարապես պետք է մրցի ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ջերմոցատերերի հետ։

Այսինքն՝ մեր ջերմոցատերերի մոտ էներգետիկ ծախսերը կտրուկ բարձր են, ինչը, իհարկե, խնդիրներ է առաջացնում։ Այն հարցերը, որ բարձրացնում է Տիգրան Սարգսյանը իսկապես կան և լուրջ են։ Ես հուսով եմ, որ Հայաստանի դիրքորոշումը ԵԱՏՄ-ի ներսում, որը էական փոփոխություններ է կրել հեղափոխությունից հետո, կարծում եմ՝ կօգնի, որ այդ հարցերն ավելի արագ լուծվեն։ Ես գիտեմ, որ գործադիրն այդ ուղղությամբ աշխատում է։

Ցանկացած տնտեսական միություն ենթադրում է խաղի հավասար կանոններ, հավասար մրցակցություն։ Ի՞նչն է խանգարում, որ այս խաղի կանոնները չեն գործում ԵԱՏՄ-ում, այդ միության անդամ երկրներում կոռուպցիայի մակարդակի, Հայաստանից տարբերվող խաղի կանոնների պատճառո՞վ։

Այդ խնդիրները կան, ակնհայտ են։ Կարելի է դրանց մասին չխոսել, փորձել թաքցնել, բայց բոլորի համար էլ ակնհայտ են դրանք։ Ժամանակի ընթացքում, կարծում եմ՝ կհարթվեն բոլոր այդ խնդիրները, որովհետև ինչպես տեսանք, Հայաստանում հարթվեցին։ Ոչ ոք չի կարող ասել, թե դա երբ կլինի, որովհետև Հայաստանի դեպքում էլ ոչ ոք չէր կարող ասել, որ դա տեղի է ունենալու 2018 թվականին։ Ցավոք, Հայաստանը ԵԱՏՄ-ում խնդիրների վերաբերյալ սկզբունքային հետևողականություն չի ցուցաբերել այնքան, որքան պետք էր։ Կարծում եմ՝ հիմա և սրանից հետո Հայաստանն ավելի արդյունավետ կաշխատի այդ ուղղությամբ։

Նախորդ իշխանությունների օրոք չէր հաջողվում լուծել Ռուսաստանի տարածքում հայ վարորդների աշխատանքային իրավունքների հարցը։ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ խոստովանեց, որ քանի տարի է իրենց չի հաջողվում լուծում տալ խնդրին։ Հիմա էլ խնդիրը դեռ լուծված չէ։ Ե՞րբ է այն իր լուծումն ստանալու։

Կհաջողվի լուծել նաև այդ խնդիրը, բայց ժամկետ նշելը բարդ է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here