տուն Քաղաքական Հայաստան «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծերի քննարկումը երկու ամսով հետաձգվեց

«Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծերի քննարկումը երկու ամսով հետաձգվեց

248
0

Մեկնարկել էր ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:

«Դուք տեղյակ եք նաև, կարծում եմ, որ մեր հերթական նիստերի օրակարգում կա նաև երկու հարց — մենք բոլոր հարցերը չենք սպառել, բայց այս երկու նախագծերի հիմնական զեկուցողները (այս երկուսն էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերների կողմից են ներկայացված) ներկա չեն դահլիճում, և ահա կանոնակարգը այս դեպքերում նախատեսում է, որ եթե հիմնական զեկուցողը բացակայում է հարցի քննարկման ժամանակ, ավտոմատ կերպով հարցի քննարկումը երկու ամսով հետաձգվում է: Նախատեսվում է նաև հետագա դեպքերը և ահա, ըստ էության, այս առումով մեր օրակարգը սպառվեց. նիստն ավարտված է»,- նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: