տուն Քաղաքական Հայաստան Լորդ Արա Դարզին առցանց հայտարարեց 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները

Լորդ Արա Դարզին առցանց հայտարարեց 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները

120
0

Հարգելի գործընկերներ,

2020 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առցանց քննարկում անցկացրեց՝ հարգանքի տուրք մատուցելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակին եւ մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում եւ նրանց, ովքեր այսօր պայքարում են կորոնավիրուսի համավարակի բռնկման դեմ։ Տարիներ շարունակ Նախաձեռնության հաստատած ավանդույթի համաձայն, հայտնի դարձան 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները, որոնց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրել է խիզախության, անձնվիրության եւ ունեցած ազդեցության համար։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին առցանց  հայտարարեց 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները. Ֆաթուն Ադան և Իլվադ Էլման, Անժելիկ Նամայկա, Սոֆի Բո և Կլաուս Ֆոգել, Սաքինա Յակուբի: