տուն Հասարակություն Առողջապահություն «Լոռի» ֆուտբոլային ակումբի անդամներից 17–ը վարակվել են կորոնավիրուսով

«Լոռի» ֆուտբոլային ակումբի անդամներից 17–ը վարակվել են կորոնավիրուսով

288
0

Վարակվածների թվում ֆուտբոլիստներ, մարզիչներ և աշխատակազմի ներկայացուցիչներ կան։ Կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանից հետո ակումբի ամբողջ անձնակազմը մեկուսացել է։

 «Լոռի» ֆուտբոլային ակումբի անձնակազմի 17 անդամների PCR թեստերը դրական են եղել։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` վարակվածների թվում և՛ ֆուտբոլիստներ կան, և՛ մարզիչներ, և՛ աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ակումբը նրանց անունները չի հրապարակում՝ անձի գաղտնիության պահպանման սկզբունքներից ելնելով։

Ակումբի ամբողջ անձնակազմը մեկուսացել է։