տուն Արցախ ԼՂ խնդրի կարգավորումը բխում է բանակցային գործընթացի մասնակից բոլոր երկրների շահերից. ՌԴ...

ԼՂ խնդրի կարգավորումը բխում է բանակցային գործընթացի մասնակից բոլոր երկրների շահերից. ՌԴ ԱԳ փոխնախարար

79
0

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի և բանակցային գործընթացի մասնակից բոլոր երկրների շահերից:  Այդ մասին ՏԱՍՍ գործակալության առաջին փոխտնօրեն Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, ապա մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս պետությունները, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է հանդես գան հայտարարություններով, որոնք կողմերին կխրախուսեն խաղաղություն և հրադադար հաստատել»,-ասել է Գրուշկոն:

Փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանն այն տեսակետին է, որ ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակում մշակված պայմանավորվածությունները պետք է մնան բանակցային սեղանին:

«Ներկայիս ճգնաժամը չպետք է հանգեցնի առաջին հերթին ՌԴ-ի տիտանական ջանքերով ձեռքբերված առաջընթացի նահանջին, քանի որ այն մերձեցրել է հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս հակամարտության կարգավորումն էապես կբարելավի իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ բոլոր գործընկերների միջև երկկողմ հարաբերությունների բարելավումը: Մենք բոլորին հորդորում ենք ընդունել նույն դիրքորոշումը, մանավանդ Մինսկի խմբի երկրներին», – ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

1in.am