տուն Աշխարհ Լիբանանում ուսանողները նստացույց են կազմակերպել

Լիբանանում ուսանողները նստացույց են կազմակերպել

139
0

Լիբանանի ուսումնական հաստատությունների ուսանողները մասնակցում են ցույցերի՝ երկրի նախագահ Միշել Աունի՝ ժողովրդին ուղղված կոչի նախօրեին: Mamul.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է NNA գործակալությունը։

Ուսանողները նստացույցեր են կազմակերպել Տրիպոլիի դպրոցների և ձեռնարկությունների մոտ, գրում է Regnum գործակալությունը: Նշվում է, որ ցույցերը տեղի են ունենում մասնավորապես Սիդոն և Բեյրութ քաղաքներում:

Լիբանանն այժմ քաղաքական լուրջ ճգնաժամ է ապրում։ Երկրում սկսված ցույցերից հետո Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական ներկայացրեց, սակայն ցուցարարները շարունակում են բողոքի ակցիաները: