Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ներողություն է խնդրել Ռուսաստանից՝ Վարշավայում այդ երկրի դեսպանատան վրա Լեհաստանի անկախության օրը տեղի ունեցած հարձակման համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Նոյեմբերի 11-ին մի խումբ լեհ ազգայնականներ և ծայրահեղականներ հարձակվել էին ռուսական դիվանագիտական ներկայացուցչության վրա: «Նրանց սանձարձակության համար պետք է պատասխան տա Լեհաստանն ու մենք բոլորս», — ասել է Կոմորովսկին` նշելով, որ կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք փորձում են Ռուսաստանի դեսպանատան դեմ տեղի ունեցածն օգտագործել տպավորություն ստեղծելու համար, թե Լեհաստանում հակառուսական տրամադրություններ են:
Հիշեցնենք, որ այսօր ռուս ազգայնականները նմանատիպ ակցիա են անցկացրել Մոսկվայում Ռուսաստանի դեսպանատան դեմ` ճայտրուկներ նետելով դիվանագիտական ներկայացուցչության ուղղությամբ, կան ձերբակալվածներ: