Րոպեներ առաջ մեկնարկեց «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության ակցիան ԱԺ–ի մոտ։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ եկել են աջակցելու այն պատգամավորներին, որոնք ԱԺ–ում նախաձեռնել են օրենքում փոփոխություններ կատարելը, և մեկ տարով օրենքի ընդունումը հետաձգելը։ Նրանք նաև կոչ են անում բոլոր քաղաքացիներին այս պահին հավաքվել ԱԺ–ի մոտ։