տուն Աշխարհ Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք Է գրանցվել

Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք Է գրանցվել

140
0

Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման եւս 13 դեպք Է գրանցել երկրում:

Այդ մասին հայտնել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը: ՌԻԱ Նովոստիի տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը:

Այդպիսով, գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել Է 18-ի, որոնցից երկուսը՝ մահվան ելքով: «Կատարված ստուգումների արդյունքներով այսօրվա դրությամբ, ըստ երեույթին, կա վարակման 13 նոր դեպք»,-ասված Է Ջահանփուրի հայտարարության մեջ: