տուն Աշխարհ Իրանում կործանված ինքնաթիռի սև արկղերից մեկը գտնվել է

Իրանում կործանված ինքնաթիռի սև արկղերից մեկը գտնվել է

125
0

Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է առաջին սև արկղը, որը հայտնաբերել են Իրանի փրկարար ծառայությունները՝ փոխանցելով այն իրավապահներին: Ինչպես հաղորդում է RT-ն՝ հստակ չի նշվում, թե 2 ինքնագրիչներից որն է հայտնաբերվել՝ խոսակցությունները, թե թռիչքի պարամետրերը գրանցողը։

Նշվում է, որ օդանավի կործանման պատճառ է դարձել շարժիչի բռնկումը:

Հիշեցնենք, որ Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռ է կործանվել, որում 176 մարդ է եղել: Բոլորը զոհվել են:

Կարդացեք նաև՝

 Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։