տուն Աշխարհ Իրանի ՀՕՊ համակարգը ուկրաինական ինքնաթիռը շփոթել է թևավոր հրթիռի հետ

Իրանի ՀՕՊ համակարգը ուկրաինական ինքնաթիռը շփոթել է թևավոր հրթիռի հետ

147
0

Իրանի հակաօդային պաշտպանության համակարգն ուկրաինական ինքնաթիռը շփոթել է թևավոր հրթիռի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:

Նա հավելել է, որ թիրախը 19 կմ հեռավորության վրա է եղել: ՀՕՊ համակարգի օպերատորը կորցրել է հրամանատարի հետ կապը և գործելու որոշումը կայացրել է ինքնուրույն: Նա 10 վայրկյան է ունեցել որոշելու ՝ հարվածել թիրախին, թե ոչ, և Հաջիզադեի խոսքով՝ նա վատ ընտրություն է կատարել:

Հրամանատարը միևնույն ժամանակ նշել է, որ հրամայել են դադարեցնել օդային երթևեկությունը Իրաքի ամերիկյան բազայում հարվածների ժամանակ, բայց այդ պահանջը չի կատարվել: Հաջիզադեն բացատրել է նաև, թե ինչու է Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը հերքել, որ ինքնաթիռը խոցվել է: Նրա խոսքով՝ Գլխավոր շտաբը տեղեկություն է ստացել վթարի պատճառների մասին այն նույն օրը, երբ դա տեղի է ունեցել, բայց չի հաղորդել ավիացիոն իշխանություններին:

Հրամանատարը նաև շեշտել է, որ  իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ամբողջությամբ պատասխանատու է կատարվածի համար և կհամաձայնվի մեղավորների հետ կապված ցանկացած որոշման:

Իրանը հունվարի 11-ին խոստովանել է, որ պատահմամբ մարդկային սխալի հետևանքով խոցել է ուկրաինական մարդատար ինքնաթիռը: Իրանի գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ այն կարևոր ռազմական օբյեկտին մոտ է թռել։ Նշվում է նաև, որ դա տեղի է ունեցել «բարձրացված մարտական պատրաստվածության» պայմաններում՝ կապված Իրանի հրթիռային հարվածներին ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստակամություն է հայտնել միջոցներ ձեռնարկել փոխհատուցման համար։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է ինքնաթիռի վթարի հետաքննությունը։

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար Բոինգ -737 ինքնաթիռը կործանվել էր Իրանի օդանավակայանի մոտակայքում։Անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները՝ 176 մարդ,