տուն Աշխարհ Իսպանիայում քաղաքացիները վերադարձել են աշխատանքի. Euronews

Իսպանիայում քաղաքացիները վերադարձել են աշխատանքի. Euronews

136
0

Իսպանիայում արդեն 3 մլն քաղաքացի ապրիլի 13-ին վերադարձել են աշխատանքի: Ինչպես հաղորդումէ  «Euronews»-ը, կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը նվազել է և իշխանությունները աստիճանաբար հանում են մարտի 30 -ին երկրում մտցրած սահմանափակումներըՀԻմնականում ակտիվացել են շինարարության ոլորտի աշխատանքները:

Չնայած այն բանի, որ այս որոշումը հասարակության շրջանում դժգոհութունների առիթ է հանդիսացել, այդու հանդերձ երկորւմ կամաց-կամաց վերականգնվում է բնականոն կյանքի ընթացքը:

Նշենք, որ Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է շուրջ 17 հազար 500 մարդ: Մահացության նոր դեպքերը զգալիորեն կրճատվել են: Վերջին տվյալներով՝ մեկ օրում գրանցվել է մահացության 517 դեպք: Երկրում ընդհանուր վարակվածության ցուցանիշը կազմում է շուրջ 170 հազար: Նրանցից շուրջ 65 հազարն արդեն ապաքինվել է:

Իսպանիայի կառավարությունը սահմանել է անվտանգության կանոններ աշխատանքի վերադարձած ընկերությունների համար: Վերջիններս պետք է աշխատողների համար ապահովեն պաշտպանիչ միջոցներով և հնարավորություններ ստեղծեն, որ աշխատակիցները պահպանեն 2 մետր հեռավորություն: