տուն Աշխարհ Իսպանիայի վարչապետ Սանչեսը տեսնում է սահմանափակումների «դանդաղ և աստիճանական» ավարտը. BBC

Իսպանիայի վարչապետ Սանչեսը տեսնում է սահմանափակումների «դանդաղ և աստիճանական» ավարտը. BBC

102
0
Պեդրո Սանչես

Մայիսի երկրորդ կեսին Իսպանիան դանդաղորեն կթեթևացնի իր համապետական սահմանափակումները: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի վարչապետին:

Պեդրո Սանչեսը Մադրիդի խորհրդարանում խնդրեց արտակարգ դրության երրորդ ժամկետը երկարաձգել մինչև մայիսի 9-ը:

Կառավարությունը նաև հայտարարել է երեխաների նկատմամբ ավելի սահուն սահմանափակումներ ներդնելու մասին, ինչը նրանց թույլ կտա տնից դուրս գալ:

Իսպանիան իր խստագույն սահմանափակումները մտցրեց մարտի 14-ին:

Ներկայումս Իսպանիայում երեխաները չեն կարող որևէ պատճառով տնից դուրս գալ:

Քննադատություններից հետո, երեքշաբթի օրը Իսպանիայի կառավարությունը որոշում կայացրեց ապրիլի 26-ից մինչև 14 տարեկան երեխաների զբոսանքը թույլատրել:

Նախորդ շաբաթ շինարարական և արտադրական ձեռնարկություններին թույլ տվեցին վերսկսել աշխատանքները:

Ներկայումս Իսպանիան կորոնավիրուսով վարակվածների թվով Եվրոպայում առաջինն է:

Չորեքշաբթի հրապարակված վերջին տվյալները ցույց են տալիս, որ զոհերի թիվը հասնում է 21.717-ի: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 208.389-ի: