տուն Uncategorized Իսկապես բռնություն եղել է, հակառակ դեպքում նման կատաղի դիմադրություն չէր լինի. ՀԱԿ...

Իսկապես բռնություն եղել է, հակառակ դեպքում նման կատաղի դիմադրություն չէր լինի. ՀԱԿ պատգամավոր

46
0

anc-Levon-Zurabyan

Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի, վարչապետի և ադարադատության նախարարի հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով հանդիպման ավարտից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: «Հրայր Թովմասյանը`արդարադատության նախարարը, ներկայացրեց օրենքի այնպիսի մեկնաբանություն, որն ընդհանրապես հակասում է իրավունքի սկզբունքներին, մեր Սահամանադրությանը եւ օրենքին»: Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի, Հրայր Թովմասյանը փորձել է օրենքն այնպես մեկնաբանել, որ ազատ ելքի-մուտքի իրավունքը չի ներառում հնարավորություն`կոնկրետ ձերբակալված անձի հետ տեսակցելու: Օրենքի մեկնաբանությունը Հրայր Թովմասյանի կողմից՝ Զուրաբյանը համարել է կամայական, քանի որ վերջինս, ըստ պատգամավորի, չկարողացավ ապացուցել իր տեսակետը: Լ. Զուրաբյանի գնահատմամբ՝ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ ապօրինությունը հաղթահարվի: Բողոքարկման ձեւերը`դեռ կորոշեն: Օրեր առաջ կատարվածը եւ այսօրվա հանդիպման արդյունքները Զուրաբյանին հիմք են տալիս ենթադրելու. «Փորձում են տառակերությամբ զբաղվել եւ սահմանափակել պատգամավորների իրավունքները, իսկ իրականում, արդեն, մենք գնալով հակվում ենք այն մտքին, որ իսկապես ինչ-որ բռնություններ եղել են եւ դա փորձում են թաքցնել: Այլապես, նման կատաղի դիմադրություն չէր լինի»:

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here