Home Լուրեր Իսկական ուսուցիչ կարող է դառնալ միայն նա, ով երբեք չի մոռանում, որ...

Իսկական ուսուցիչ կարող է դառնալ միայն նա, ով երբեք չի մոռանում, որ ինքը նույնպես երեխա է եղել

0
1581

Հոկտեմբերի 5-ին աշխարհի 100-ից ավելի երկրում նշում են Ուսուցչի միջազգային տոնը` որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական օր։

1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից հոկտեմբերի 5-ը հայտարարվեց որպես ուսուցչի օր։ 1966թ. հենց այդ օրն է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույցը», ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Մեծերի մտքերը՝ ուսուցչի մասին.

  • Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որ ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձրագույն իդեալներ։
  • Ավետիք Իսահակյան
  • Ուսուցչի հպարտությունը աշակերտներին տված նրանց գիտությունն է[1]։
  • Յուրաքանչյուր ուսուցման ու դաստիարակության մեջ ամենագլխավորը ուսուցիչն է, նրա մտածելակերպը։
  • Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը՝ սովորեցնում է գտնել այն։
Ադոլֆ Դիստերվեգ
  • Ուսուցիչն աշակերտների հետ պետք է լինի եղբայրական սիրով, և այդ սերը պետք է զգան աշակերտները։
Ղազարոս Աղայան
  • Ուսուցչի ապրելակերպը նրա մասնագիտական զինանոցի մի մասն է։
Առնոլդ Թոփքինս
  • Նրանց, ում մոտ մենք սովորում ենք, կոչում ենք ուսուցիչներ, բայց մեզ սովորեցնողներից ոչ բոլորն են արժանի այդ կոչմանը։
Վոլֆգանգ Գյոթե
  • Մանկավարժը մարդկային հոգու ճարտարապետն է։
  • Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա. նա ձևավորում է մարդուն։
Միխայիլ Կալինին
  • Դասավանդումն արվեստ է, ինչպես նկարիչը, երաժիշտը, ստեղծագործական երկունք են ապրում, այնպես էլ ուսուցիչը տառապանք է ապրում, երբ նրան չի հաջողվում համախմբել դասարանը։
Նադեժդա Կրուպսկայա
  • Գալիքը դպրոցական ուսուցչի ձեռքերում է։
Վիկտոր Հյուգո
  • Չափից դուրս խստությունը և կույր կարգապահությունը ուսուցչի անեծքն է աշակերտներին։
Ֆելիքս Դերժինսկի
  • Ուսուցչի ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ։
Դմիտրի Մենդելեև
  • Իսկական ուսուցիչ կարող է դառնալ միայն նա, ով երբեք չի մոռանում, որ ինքը նույնպես երեխա է եղել։
  • Ուսուցիչը լավ դասի համար պատրաստվում է ամբողջ կյանքի ընթացքում։
  • Երեխան ատում է նրան, ով ծեծում է։
  • Եթե իմ դիրեկտորական աշխատանքը չարժանանար բոլոր մանկավարժների հավանությանը, ես դպրոցում չէի մնա նույնիսկ մեկ օր։
Վասիլի Սուխոմլինսկի
  • Եթե ուսուցիչն իր մեջ զուգակցում է սերը գործի ու աշակերտի նկատմամբ, նա կատարյալ ուսուցիչ է։
Լև Տոլստոյ

NO COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

%d bloggers like this: