տուն Լուրեր Իշխանությունների նպատակը մեկն էˋ Տիգրան Առաքելյանին մեկ ժամ ավել պահել բանտում

Իշխանությունների նպատակը մեկն էˋ Տիգրան Առաքելյանին մեկ ժամ ավել պահել բանտում

46
0

Vardan Harutyunyan

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն` անդրադառնալով համաներման ակտի կիրառմանը, հայտարարել է, որ նախաքննության և դատաքննության փուլում գտնվողները կարող են հրաժարվել համաներումից: Մասնավորեցնելով ասվածը՝ Հրայր Թովմասյանը նշել է, որ Բուդաղյանի, ինչպես նաև քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործերը դեռ դատաքննության փուլում են, ինչը ենթադրում է, որ իրենք կարող են հրաժարվել համաներումից: Այս հարցի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ, ով նշել է, որ եթե համաներումը կիրառվի, ոչ մի բանտարկյալ չի կարող դրանից  հրաժարվել: «Ես կարծում եմ, որ հատկապես Տիգրան Առաքելյանի հարցով կամայական մոտեցում են ցույց տալիս, բայց նշեմ, որ Բուդաղյանի և Տիգրան Առաքելյանի գործերը տարբեր փուլերում են գտնվում: Տիգրան Առաքելյանի մասով այսօր իշխանություններն ամեն ինչ անում են նրան մեկ  ժամ ավելի բանտում պահելու համար, ցավալի է, բայց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ևս միտված է դրան»,-Araratnews.am-ի հետ զրույցում նշել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Իրավապաշտպանի հավաստիացմամբ, եթե համաներումը հրապաակվում է, ապա մարդիկ ազատ են արձակվում, եթե անգամ իրենք իսկ դեմ են: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե այդ դեպքում կարելի է ասել, որ արդարադատության նախարարի խոսքերն անհիմն են ու ոչ ճշմարիտ, Վարդան Հարությույանը պատասանել է.«Ոչ թե հիմնավորված չեն, այլ իրենք կոնկրետ Տիգրան Առաքելյանի դեպքով ինչ-որ տհաճ խնդիր են փորձում լուծել»,-եզրափակել է իրավապաշտպանը:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here