Մեծ Բրիտնիայի արքայազն Ուիլիամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, հունվարի 9-ին տոնում է իր 38-ամյակը: Այս մասին հաղորդում է ABCNews-ը:
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը դեռևս «ուշքի չի եկել» արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի հայտարարությունից հետո: Սասեքսի դուքսն ու դքսուհին հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնելու։
Այդուհանդերձ, Քեմբրիջի դքսուհի և ապագա թագուհի Քեյթ Միդլթոնը իր տարեդարձը կտոնի ամուսնու՝ արքայազն Ուիլյամի և երեխաների՝ արքայազն Ջորջի, արքայադուստր Շառլոթի և արքայազն Լուիի հետ: