տուն Հասարակություն Առողջապահություն Ի՞նչ հիվանդություն է ունեցել 82-ամյա մահացած պացիենտը

Ի՞նչ հիվանդություն է ունեցել 82-ամյա մահացած պացիենտը

215
0

Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով:

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ հայտնում է, որ պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է։