տուն Սպորտ Մխիթարյանի պատասխանը Բալոտելիի հայերեն հարցադրմանը

Մխիթարյանի պատասխանը Բալոտելիի հայերեն հարցադրմանը

579
0

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արձագանքել է «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիի հայերեն հարցադրմանը:

Իտալացի ֆուտբոլիստը, ակնարկելով 30-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը Ա Սերիա, հայերեն հարցրել էր. «Միկի, Իտալիա կայֆ ա, չէ՞»: Այս մասին գրում է vnews.am-ը՝ հղում անելով հայ ֆուտբոլիստի twitter-յան էջին:

Մխիթարյանը թվիթերյան էջով ռեթվիթ է արել Բալոտելիի տեսանյութը և այն ուղեկցել ուրախ էմոջիներով:

Բալոտելին մտերիմ հարաբերություններ ունի հայազգի K-1-ի մարտիկ Ջորջիո Պետրոսյանի հետ: Ենթադրվում է, որ հենց նրա խնդրանքով էլ «Սուպեր Մարիոն» նման տեսանյութ է նկարել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here