Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով վերջին օրերին պարբերաբար ախտահանման աշխատանքներ են իրականացվում Ռոսիա տոնավաճառում և Ռոսիա մոլում:
AraratNews.am-ը եղել է տոնավաճառի և Ռոսիա մոլի տարածքում, հետևել ախտահանման աշխատանքներին: Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ և տեսանյութ, թե ինչպես է իրականացվում ախտահանման աշխատանքները:
Հավելենք, որ թե՛ տոնավաճառի, թե՛ Ռոսիա մոլի այցելուներին մուտքերի մոտ անվճար կբաժանեն հիգենիայի պարագաներ՝ դիմակներ և ձեռնոցներ, ինչպես նաև ալկոգել:

















