տուն ժամանց Ինչպես է ազդում տղամարդու և կնոջ տարիքային տարբերությունը նրանց հարաբերությունների վրա

Ինչպես է ազդում տղամարդու և կնոջ տարիքային տարբերությունը նրանց հարաբերությունների վրա

1501
0

Սերը կարող է բռնկվել ցանկացած մարդկանց միջև՝ անկախ նրանց ծննդյան տարեթվից ու սոցիալական վիճակից: Բայց կարո՞ղ է այդպիսի ամուսնությունը երջանիկ լինել, թե՞ ավելի լավ է վայելել կրքի պահերը և փնտրել ավելի հարմար զուգընկեր։ Ինչպե՞ս կզարգանան հարաբերությունները, եթե նրանց միջև կա տարիքային տարբերություն:

Զույգերի ներդաշնակությունը, իհարկե, կախված է զուգընկերների հուզական ճկունությունից և բանակցելու կարողությունից: Սակայն գոյություն ունի որոշակի վիճակագրություն:

Տղամարդու և կնոջ միջև տարիքային իդեալական տարբերությունը

Համարվում է, որ ամենաամուր ամուսնական միություններն ստեղծվում են, երբ ամուսինը 2-5 տարով մեծ է կնոջից: Այս դեպքում զուգընկերների հոգեբանական զարգացումը մոտավորապես նույնն է: Եվ տղամարդն արդեն ի վիճակի է ղեկավարել իր ընտանիքը, պաշտպանել իր կեսին՝ միևնույն ժամանակ ուժեղ ճնշում չգործադրելով նրա վրա:

Իսկ եթե զուգընկերներն արդեն երեսուն տարեկանից բարձր են, ապա հնարավոր է ամուր ամուսնություն հասակակիցների միջև:

Զույգը երջանիկ կլինի, երբ կինն ամուսնուց մեծ է մի քանի տարով, քանզի այս տարիքում տղամարդը դառնում է ինքնաբավ: Երեսուն տարեկան կնոջ համար, ի տարբերություն երիտասարդ աղջկա, հակառակ սեռի ներկայացուցիչները փոքր-ինչ ավելի գրավիչ ու հետաքրքիր են թվում:

Եթե ​​տղամարդու և կնոջ միջև տարիքային տարբերությունը հինգ տարուց ավելի է

Ավելի ու ավելի շատ ամուսնություններ են կնքվում, երբ կինը շատ ավելի մեծ է ամուսնուց: Հասարակությունն ավելի հանդուրժող է դառնում նման զույգերի նկատմամբ, և կանայք այժմ շատ ավելի երկար են պահպանում իրենց թարմությունն ու գրավչությունը: Նման դաշինքն ուժեղ կլինի, եթե …

— երկու պարտնյորներին էլ հարմար է կնոջ գերիշխանությունը, որպես առավել խելացի, փորձառու և հաճախ ֆինանսապես ապահովված,

— ամուսինը, չնայած իր փոքր տարիքին, դառնում է ընտանիքի ղեկավարը, իսկ կինը թույլ է տալիս նրան որոշումներ կայացնել,

— զուգընկերները հատեցին քառասնամյա հանգրվանը, երբ հինգից տասը տարվա տարբերությունն այնքան էլ էական չէ:

Բայցևայնպես, ավելի շատ են լինում այնպիսի միություններ, երբ տղամարդու տարիքը շատ ավելի մեծ է, քան կնոջը: Երիտասարդ զուգընկերն այդպիսի տղամարդուն գրավում է թարմությամբ ու միամտությամբ: Աղջիկները նման ամուսնությունների մեջ մտնում են՝ հիացած հասուն սիրեցյալի իմաստնությամբ և խնդիրները լուծելու մեջ նրա փորձառությամբ: Երիտասարդ կինն իրեն պաշտպանված է զգում. հասակակիցների մեծամասնությունը դժվար թե կարող է նրան առաջարկել կայունություն, այդ թվում նաև նյութական:

Անհավասար ամուսնությունների թույլ կողմն այն է, որ ավելի կրտսեր զուգընկերն ուզում է զվարճանալ, երեկույթների մասնակցել, իսկ տարիքով ավելի մեծը խաղաղություն ու հանգիստ է ուզում: Վեճերի պատճառ կարող են դառնալ կյանքի տարբեր նպատակները, հայացքները, հետաքրքրությունները:

Եթե ​​տղամարդը շատ ավելի մեծ է կնոջից, ապա այս տարբերակի կապակցությամբ կասկածանքների նոտա է մտցնում վիճակագրությունը: Կանայք միջինում ավելի երկար են ապրում, և միասին երջանիկ կյանքի ժամանակը կարող է շատ կարճ լինել:

Եթե ​​տարիքային տարբերությունը 15 կամ 20 տարուց ավելի է, դա արդեն վատ է ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու համար։

Բոլոր տարիքները ենթական են սիրո, ափսոս, որ սեր չկա

Ինչպե՞ս սովորել վստահել ամուսնուն և կառուցել վստահության վրա հիմնված ներդաշնակ հարաբերություններ

Վստահությունը երկար և ներդաշնակ հարաբերությունների հիմքն է: Առանց վստահության՝ հարաբերությունները կարող են գոյություն ունենալ՝ հիմնվելով, օրինակ, կրքի վրա, բայց դրանք երկար չեն տևի: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես սովորել ամուսնու դավաճանությունից հետո նորից վստահել նրան, կամ ինչպես վստահել տղամարդուն, եթե դուք սկզբունքորեն վստահող չեք:

Ինչպես սովորել վստահել ամուսնուն

Երբեմն ամուսնու նկատմամբ անվստահություն է առաջանում առանց որևէ ակնհայտ պատճառի:  Դա փչացնում է ընտանեկան հարաբերությունները, քանի որ տղամարդը չի հասկանում, թե ինչու իրեն չեն վստահում:

Եկեք հասկանանք, թե ինչու է առաջանում այդպիսի անվստահություն և ինչպես պայքարել դրա դեմ

• Խնդիրներ նախկին հարաբերություններում: Անցյալը թողեք անցյալում: Մի փոխանցեք այդ խնդիրները ձեր ներկա անձնական կյանք և երբեք մի համեմատեք ձեր ամուսնուն նախկինի հետ:

• Ցածր ինքնագնահատական: Օրինակ ՝ կինը ծննդաբերության արձակուրդում է և անընդհատ զբաղված է տան գործերով ու երեխաներով, իսկ իր համար բավարար ժամանակ չունի: Անկախ ձեր զբաղվածությունից՝ օրվա ընթացքում անպայման  առնվազն կես ժամ տրամադրեք ձեզ:

• Անձնական օրինակ: Եթե ​​դուք ինքներդ դեմ չեք, որ այլ տղամարդկանց հետ սիրախաղ անեք, ապա, ամենայն հավանականությամբ, ինքնաբերաբար կսկսեք կասկածել ձեր ամուսնուն նույն բանում: Այստեղ պետք է փոփոխությունն սկսեք ինքներդ ձեզնից:

• Խաղացված անվստահություն: Այս դեպքում կինը չի վստահում տղամարդուն` ուշադրություն գրավելու համար: Բավական է միայն գտնել հետաքրքիր հոբբի, որպեսզի այդպիսի անվստահության կարիք չլինի:

Ինչ պատճառով էլ լինի ձեր ամուսնու նկատմամբ անվստահությունը, նրան շրջապատեք սիրով և հոգատարությամբ: Ժամանակի ընթացքում դուք կսկսեք ավելի շատ վստահել նրան։

Ինչպես սովորել վստահել ամուսնուն դավաճանությունից հետո

Ամենաբարդ տարբերակն է. ամուսինն արդեն դավաճանել է ձեզ, հետևաբար՝ չեք կարող վստահել նրան: Այս դեպքում վստահել սովորելու համար հարկ կլինի մեծ ջանքեր գործադրել:

Սկզբի համար ազատություն տվեք ձեր զգացմունքներին ու հույզերին. մի լավ տառապեք, գոռացեք ու արտասվեք աղիողորմ: Արցունքների հետ մեկտեղ կայրվեն ձեր տագնապներն  ու խանդը: Բայց մինչև վերջ չանցած տառապանքներն անշուշտ կսկսեն հետագայում վերադառնալ ձեզ:

Երբեք մի լսեք ուրիշների խորհուրդներն այս նուրբ հարցի մասին: Ձեր հարաբերություններում առկա խնդիրները պետք է որոշեք միայն դուք, ոչ թե ընկերները կամ գործընկերները:

Հասկացեք, թե ինչու հատկապես դուք ներեցիք այդ մարդուն: Այդ մասին հիշեք այն ժամանակ, երբ անվստահությունը կրկին կայցելի ձեզ։ Անցյալը մոռացեք, եթե դուք արդեն գնացել եք այդպիսի ազնիվ քայլի, ինչպիսին է ներողամտությունը, ապագայում մի հիշեք ձեր ամուսնու սխալ վարքի մասին:

Սովորեք վստահել ձեր տղամարդուն՝ անկախ նրանից, թե որն է եղել անվստահության պատճառը: Եթե այդ խնդիրը չկարողանաք ինքնուրույն լուծել, խոսեք հոգեբանի հետ:

Ինչպես վարվել բաժանվելուց հետո. բնորոշ սխալներ

Ամուսնալուծությունը տհաճ և ցավալի գործընթաց է՝ անկախ նրանից, թե ում նախաձեռնությամբ է այն տեղի ունենում: Կարևոր է հասկանալ, թե ինչպես վարվել ամուսնուց բաժանվելուց հետո, որպեսզի հոգու մեջ կարգուկանոն պահպանվի և չկորցնեք ձեր արժանապատվությունը:

Ինչպե՞ս վարվել ամուսնուց բաժանվելիս

Անկախ նրանից, թե որքան ուժեղ ցավ և վրդովմունք կարող եք զգալ, մի վիրավորեք միմյանց: Սա նախ ձեզ է նվաստացնում: Վեճերն ու վիրավորանքները նախկին սիրահարներին կդարձնեն իսկական թշնամիներ: Ապագայում դա կարող է բացասաբար ազդել ձեր հետագա կյանքի վրա և կխանգարի նոր հարաբերություններ հաստատելուն:

Եթե ​ երեխաներ ունեք, մի՛ տրամադրեք նրանց հոր դեմ: Նրանց հաղորդակցման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծեք: Հավատացեք՝ երեխան ձեզ շատ շնորհակալ կլինի:

Մոր և հայրիկի միջև մշտական ​​պատերազմը կարող է լրջորեն վնասել երեխաների հոգեբանությունը ցանկացած տարիքում:

Ամուսնալուծվելիս տարբեր խառնվածքներով և բնավորությամբ կանայք նույն սխալներն են գործում: Ահա ինչ չպետք է անել.

Խուսափեք մեղքի զգացումից: Եղածը եղել է, ամուսնալուծությունն արդեն անցյալում է, ուստի կարիք չկա տանջեք ինքներդ ձեզ և մեղադրեք կատարվածի համար: Շարժվեք առաջ:

• Մի զանգեք ձեր նախկին ամուսնուն: Երբեմն իսկապես ուզում եք լսել հարազատ ձայնը, բայց անվերջ զանգերով դուք ավելի եք ցավեցնում թե ձեզ և թե ձեր նախկինին: Ավելի լավ է պարզապես ջնջել նրա համարը, որպեսզի ավելորդ գայթակղություններ չլինեն:

• Դադարեք 77հետևել» ձեր նախկինին: Երբեմն կանայք բառացիորեն սկսում են նախկին ամուսնու որսը ամուսնալուծությունից հետո: Նրանք հետևում են նրա մասին տեղեկություններին բոլոր սոցիալական ցանցերում: Հրաժարվեք նման գործողություններից, ավելի լավ է՝ այդ ժամանակը ծախսեք ձեր զարգացման վրա:

• Մի համաձայնեք ինտիմի նախկինի հետ: Ինտիմ հարաբերությունները կարող են պահպանվել բաժանումից  հետո դեռ երկար ժամանակ: Այն խանգարում է նոր ծանոթություններ հաստատելուն: Մերժեք ձեր նախկին ամուսնուն և նոր սեր փնտրեք:

Եվ ամենակարևորը` տուժողի կերպարով հանդես մի՛ եկեք ամուսնալուծությունից հետո: Շատերն են իրենց այդպես զգում: Ամեն հարմար առիթով կանայք դժգոհում են իրավիճակից, պատմում են բոլորին, թե որքան են տառապում և նախկին ամուսնու վրա ցեխ են լցնում: Տուժողի դերը բացասաբար կանդրադառնա առաջին հերթին ձեր ենթագիտակցության վրա: Դուք ռիսկի եք դիմում դրանից դուրս չգալ հետագայում:

Ամուսնալուծությունից  հետո հարաբերությունները նուրբ թեմա են: Այժմ դուք գիտեք, որ նման փոխհարաբերությունները բազմաթիվ կանոններ ունեն: Եթե ​​հասկանում եք, որ դա ինքնուրույն հաղթահարելը դժվար է, ձեզ հարկավոր չէ հույսը դնել միայն ընկերների կամ մայրիկի վրա: Օգնության համար խորհրդակցեք արհեստավարժ հոգեբանի հետ:

Ի՞նչ եք անընդհատ կանանց մասին խոսում: Իսկ ինչ անի հասուն տարիքում լքված տղամարդը: Կնոջ համար ավելի հեշտ է հաշտվել և հարմարվել մենակությանը, իսկ տղամարդը` անտեսված  ծեր, բարի շուն է:

Ընտանիքում վեճերի և վիրավորանքների պատճառները

Զույգի կյանքը հնարավոր չէ առանց վեճերի: Նույնիսկ առավել իդեալական ընտանիքներում երբեմն կան սկանդալներ: Այնուամենայնիվ, պատահում է, որ ընտանիքում վեճերը և վիրավորանքները չափազանց հաճախակի են լինում: Դա կարող է սպանել նույնիսկ ամենաուժեղ սերը:

Նորապսակները վստահ են, որ ոչինչ չի ստիպի իրենց վիճել սիրելի կեսի հետ: Այնուամենայնիվ, ինչքան երկար տևի նրանց ամուսնությունը, այնքան  նրանք ավելի շատ պատճառ կգտնեն վիճաբանելու համար:

Ահա ընտանեկան վեճերի ամենատարածված պատճառները.

• Կենցաղային խնդիրներ: Սկզբում դրանք նույնիսկ ծիծաղելի են թվում: Թվում է՝ ոչ մի նշանակություն չունի, թե ով է լվանում ափսեները կամ աղբը թափում: Բայց տարեցտարի ամուսնական կյանքում կենցաղային առիթների շուրջ վիճաբանություններն ավելի ու ավելի են շատանում:

• Վատ սովորություններ: Նույնիսկ փոքր սովորությունները, ինչպես գուլպաները հատակին գցելը, կարող են հանգեցնել մեծ սկանդալների:

• Երեխաների դաստիարակություն: Հաճախ ամուսինները տարաձայնություն են ունենում երեխաների դաստիարակության հարցում, ինչը հանգեցնում է մեծ վիճաբանությունների:

• Աշխատանքի, փողի հարցերը: Ամուսինը դժգոհ է կնոջ՝ փողերը քամուն տալուց, իսկ կինը՝ ամուսնու քիչ վաստակելուց։

• Խանդ. երբեմն այն առաջանում է, նույնիսկ եթե զուգընկերը խանդի թեթևակի առիթ սկ չի տալիս:

• Ալկոհոլ: Դժբախտաբար, սա ամուսնական վեճերի ևս մեկ տարածված պատճառ է:

Եթե ​​ձեր ընտանիքում էլ են նման պատճառներով վիճեր ծագում, հիշեք, որ դուք մենակ չեք: Շատ զույգեր են բախվում նման խնդրի և լուծում են գտնում դրա համար:

Վեճեր ընտանիքում. ինչպես խուսափել դրանցից

Միշտ հետաքրքրվեք ձեր զուգընկերոջով՝ անկախ նրանից, թե քանի տարվա ամուսիններ եք: Ամեն երեկո հետաքրքրվեք, թե ինչպես են նրա գործերը, ինչ նորություն կա աշխատավայրում և այլն: Միայն ձեր մասին մի  խոսեք: Փորձեք խոսել զուգընկերոջ համար հետաքրքրող թեմաներից:

Լսելու և ունկնդրելու ունակությունը ամուսնական կյանքում ամենակարևորներից է: Դա կօգնի ձեզ խուսափել բազմաթիվ սկանդալներից:

Մոռացեք քննադատության մասին, որը փչացնում է հարաբերությունները: Եթե ​​ինչ-որ բան դուր չի գալիս ձեր զուգընկերոջ մեջ, ասեք նրան այդ մասին մեղմորեն և նուրբ ձևով: Հակառակ դեպքում կարող եք լսել. «Հապա քեզ նայիր»7777: Սովորեք ինքներդ ձեզ դնել ձեր սիրելիի տեղը: Հիշեք, որ ձեզ համար տհաճ բաներից շատերը նույնքան տհաճ են նրա համար:

Սովորեք ընդունել ձեր սխալները: Եթե ​​հասկանում եք, որ ինչ-որ բանի մեջ սխալ եք եղել, ընդունեք դա արժանապատվորեն: Անհրաժեշտության դեպքում ներողություն խնդրեք: Ձեր զուգընկերն անպայման դա կգնահատի:

Հետևեք այս խորհուրդներին, և ձեր ընտանիքում վեճերի քանակը զգալիորեն կնվազի: Եթե ​​տեսնում եք, որ չեք կարողանում ինքնուրույն  հաղթահարել այդ խնդիրը, մի հապաղեք օգնության համար դիմել ընտանեկան հոգեբանին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here