տուն Աշխարհ Ինչպես են երեխաները փոխանցում COVID-19-ը

Ինչպես են երեխաները փոխանցում COVID-19-ը

161
0

Հարավային Կորեայում ուսումնասիրություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ տաս և ավելի բարձր տարիքի երեխաները կորոնավիրուսը տարածում են մեծահասակներին հավասար:

Ինչպես հայտնում է The New York Times-ը մինչև 10 տարեկան երեխաները երկու անգամ ավելի պակաս հաճախականությամբ են փոխանցում կորոնավիրուսը այլ մարդկանց: Ըստ նախնական տվյալների, երեխաների արտաշնչած օդի ծավալն ավելի փոքր է, քան մեծահասակներինը:

Ըստ երկրորդ վարկածի՝ երեխաները լինելով ցածրահասակ, արտաշնչում են գետնին մոտ, ուստի հավանականությունը, որ մեծահասակները կշնչեն վարակված մասնիկները, փոքրանում է:

Հետազոտողները եզրակացրել են, որ 10-19 տարեկան երեխաների կողմից այլ անձանց վարակելու հավանականությունն ավելի մեծ է, քան վարակված մեծահասակների: Գիտնականները ենթադրում են, որ դպրոցական երեխաների հիգիենայի հետ կապված սովորությունները կարող են նման լինել փոքր երեխաների սովորություններին:

Բացի այդ, դեռահասներն ավելի շատ են շփվում իրենց հասակակիցների հետ, ուստի COVID-19-ի փոխանցման ավելի մեծ հնարավորություն ունեն:

Հետազոտությանը մասնակցել է 5706 մարդ, որոնց ընտանիքներում կորոնավիրուսի ախտանշաններ են ի հայտ եկել հունվարի 20-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում: Գիտնականները հայտնաբերել են հիվանդների 59.073 շփման դեպք և թեստավորել են այդ անձանց՝ անկախ ախտանշանների առկայությունից:

1in.am-ի փոխանցմամբ՝ փորձագետները հայտարարել են, որ ուսումնասիրությունը «այս հարցի վերաբերյալ մինչև օրս եղած լավագույն ուսումնասիրություններից մեկն է»: Հարավային Կորեայի հետազոտողների արդյունքների համատեքստում պարբերականը բարձրացրել է եկող աշնանը դպրոցների բացման հարցը: