տուն Քաղաքական Հայաստան Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով է Հայաստանը «Օսա-ԱԿՄ» ձեռք բերել. ուշագրավ մանրամասներ

Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով է Հայաստանը «Օսա-ԱԿՄ» ձեռք բերել. ուշագրավ մանրամասներ

629
0

Հայաստանի` զենքի գնման շուրջ բարձրացված աղմուկը, որում իբր ներգրավված են նաև իշխանությունները, չի դադարում։

«Sputnik Արմենիան» իր աղբյուրներից որոշ մանրամասներ է իմացել զենքի գնման մասին։
 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի` մայիսի 30-ի տեսաուղերձում բարձրաձայնված զենքի թեմայի շուրջ քննարկումները չեն դադարում։
Մինասյանը հայտնել էր, որ Հայաստանն արտոնյալ պայմաններով զինամթերք և ռազմական տեխնիկա է գնել Մոսկվայից, հետո դրանք վաճառել է երրորդ երկրների։ Մինասյանն իր խոսքում տվել էր ոմն գործարար Դավիթ Գալստյանի անունը, որի միջոցով էլ իբր այդ ամենը իրականացվել է: Գալստյանը, ըստ Մինասյանի, ՀՀ անունից զենքի վաճառքի գործարքներ կնքելու իրավունք է ունեցել։ Նախկին դեսպանն ասել էր, որ արդիականացված «Օսա ԱԿ» զենիթահրթիռային համալիրների անվան տակ ՀՀ ՊՆ–ն իրականում հին ու ոչ պիտանի «Օսա ԱԿՄ»-ներ է գնել Հորդանանից՝ 35 սարքավորման համար վճարելով 27 մլն դոլար: Իրականում, ըստ Մինասյանի, դրանք գնել են շատ ավելի ցածր գնով, և բյուջեից պաշտոնապես հատկացված 27 միլիոնի առյուծի բաժինը գրպանել են Փաշինյանն ու Գալստյանը։
Անդրադառնալով այս թեմային` սպայական կազմի մեր աղբյուրները հայտնեցին, որ երբ առաջին անգամ Մինասյանն իր ելույթում հարց բարձրացրեց Հորդանանից զենք մատակարարելու մասին, առողջ մտածողության մարդիկ (օրինակ` ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը) խորհուրդ տվեցին այս թեմաներից զերծ մնալ:

«Մենք էլ ենք կարծում` սա այն թեման է, որ այնքան էլ ճիշտ չէ այսպես բաց քննարկել, և առանց որևէ անձնավորման կոչ ենք անում նման հարցերը լայն քննարկման առարկա չսարքել»,–հայտնում է «Sputnik Արմենիան»:

Մինասյանի բարձրաձայնած «ՕՍԱ-ԱԿՄ»-ների առնչությամբ մեզ հայտնեցին, որ ՀՀ ՊՆ-ն այս համակարգերը ձեռք բերելու համար վաղուց է քայլեր կատարել և իր դաշնակիցներից տարբեր առաջարկներ ստացել:
Մասնավորապես, նման առաջարկ է արել Բելառուսը: ՊՆ–ն 2012-ի նոյեմբերի 23-ին «Белвнешпромсервис» պետական հիմնարկությունից նամակ է ստացել, ըստ որի` առաջարկվել է տարբեր զինատեսակների ձեռքբերման և վերանորոգման շուրջ համագործակցություն։ Մասնավորապես, առաջարկ է եղել հայկական կողմին Բելառուսից նոր «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ մատակարարել առանց բազային ագրեգատի և շասսիի վերանորոգման: Իսկ մեկ «ՕՍԱ-ԱԿ»-ի գինը 10.3 մլն ԱՄՆ դոլար է եղել:
Բացի այդ, բելառուսական ընկերությունն առաջարկել է մեր ունեցած «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրների կապիտալ վերանորոգում իրականացնել Բելառուսում, իսկ մեկ համալիրի վերանորոգման արժեքն էլ 1 100 000 ԱՄՆ դոլար է եղել` տրանսպորտային ծախսերը չհաշված։
Իսկ Բելառուսի տարածքում հայկական «ՕՍԱ-ԱԿՄ»-ների կապիտալ վերանորոգման համար սահմանված արժեքը 650 000 ԱՄՆ դոլար է եղել` կրկին տրանսպորտային ծախսերը չհաշված։ Այսինքն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական համալիրները Բելառուս տեղափոխել հնարավոր էր միայն АН-124 «Руслан» տեսակի ինքնաթիռով, պետք է փաստել, որ Հայաստանի վրա այդ ծառայությունն ավելի թանկ կնստեր։
Ի դեպ, Հորդանանից բերված «ՕՍԱ-ԱԿՄ»-ները մի քանի հարյուր միավոր հրթիռներով ՀՀ պետբյուջեի վրա նստել են 600 000 ԱՄՆ դոլար` ներառյալ դրանց վերանորոգումն ու կատարելագործումը տեղում:

Հայաստանը «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու առաջարկ է ստացել նաև Ռուսաստանից, և խոսքը վերաբերել է անվճար համալիրներ ունենալու մասին: Սակայն առաջարկվող համալիրների մնացորդային ռեսուրսները (остаточный ресурс) հիմնովին վերանորոգման կարիք են ունեցել, որոնք ոուսական գործարաններում վերանորոգելու համար անհրաժեշտ կլիներ 1.5 մլն ԱՄՆ դոլար (մեկ միավորի գինը): Բացի այդ, ռուսական կողմի առաջարկած համալիրների հետ որևէ հրթիռ չի եղել, այսինքն` դրանց գնելու համար պետք էր առանձին վճարել ու ծախս կատարել նաև Հայաստան դրանց տեղափոխումն ապահովելու համար։

ՌԴ-ից այլ համարժեք առաջարկ ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու մասով չի եղել:
Ճիշտ է, ՌԴ-ից ՀՀ-ը հաճախ է ստացել որպես անհատույց օգնություն տարբեր զինատեսակներ, սակայն դրանց մեջ երբեք խոսք չի եղել «ՕՍԱ-ԱԿՄ»-ների մասին, թեկուզ ինչ–որ պայմանով:
Ի դեպ, Մինասյանը նշել էր նաև, որ Հայաստանը 27 միլիոն դոլարով կարող էր գնել ավելի արդիական, ավելի ժամանակակից, իրականում 2019-20 թվականների արտադրության զենք` դիմելով Ռուսաստանի հայտնի կոնցեռններից մեկին՝ «Սոզվեզդիե»-ին, որն արտադրում է գերժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցներ։ Սպայական կազմի մեր աղբյուրը նշեց` «Սոզվեզդիե» ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը ոչ մի կապ չունի ՀՕՊ համալիրների հետ` այն զբաղվում է կապի համակարգերի և այլ ռադիոսարքավորումների արտադրությամբ։ Դրանք կարող են լրացնել նրանց զենիթահրթիռային համալիրների ֆունկցիաները, սակայն չեն կարող փոխարինել վերջիններիս։
«ՕՍԱ-ԱԿՄ» համալիրներին համարժեք կամ ավելի որակյալ համալիրները միայն ՀՀ ԶՈւ-երի կողմից ձեռք բերված «ՏՈՌ -Մ» շարքի զենիթահրթիռային համալիրներն են, որոնց արժեքը 50-60 մլն դոլարից ավելի է: Իսկ եթե «ՕՍԱ-ԱԿՄ»-ների փոխարեն Հայաստանը գներ «ՏՈՌ» համալիրներ, ապա ծախսը կկազմեր մի քանի հարյուր միլիոն դոլար: Այսինքն` ստացվում է, որ Հորդանանից բերված «ՕՍԱ-ԱԿՄ համալիրները եղած առաջարկներից ամենալավ տարբերակն են եղել` ինչպես գնի մասով, այնպես էլ տեխնիկական որակական մասով:

Զենքերի գնման գործընթացի մասին մանրամասներ փոխանցող սպաները վրդովված են, որ այս ամենը քննարկման թեմա է դառնում, շատերն անգամ մեղադրանքներ են հնչեցնում հենց սպաների հասցեին:

«Մի օր չտեսանք, որ այդ քննադատողները սպաների և ազատամարտիկների մասին մտածեն, բայց նրանք միշտ պատրաստ են քննադատել»,-գրում է աղբյուրը:

Ստանալով այս ամբողջ տեղեկությունը` չենք կարող չհամաձայնել մեր զրուցակիցների հետ, որոնք կոչ են անում թեման չշահարկել, քանի որ այն միայն վնասում է Հայաստանի շահերը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն արդեն իսկ զբաղվում է Մինասյանի հայտարարությամբ։