տուն Հասարակություն Առողջապահություն Ինչով է բացատրվում վարակվածների փոքր թիվը

Ինչով է բացատրվում վարակվածների փոքր թիվը

578
0

Այսօր հրավիրված կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարին խնդրեց ներկայացնել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

Արսեն Թորոսյանն ասաց, որ վերջին երկու օրերի արձանագրված պատկերն այսպիսին է`շաբաթ օրը ունեցել ենք 577 նոր դեպք, կիրակի օրը՝ 182 նոր դեպք: Ընդհանուր առմամբ դեպքերի քանակը դառնում է 32151 դեպք:

Նախարար Թորոսյանն արձանագրեց, որ կիրակի օրվա դեպքերի թիվն իհարկե ցածր է նախորդ օրերի արձանագրված թվերից, բայց ընդգծեց, որ սա պայմանավորված է կատարված քիչ թեստերով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել ոչ աշխատանքային օրերով:

Թորոսյանն անդրադարձավ նաև ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին և մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությանը:

«Ծայրահեղ ծանր և ծանր պացենտների թիվը կրկին մնում է բարձր: Գումարային` մոտավորապես 650 հոգի, որից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Սովորական մահճակալները և թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են: Պրակտիկորեն չունենք որևէ քաղաքացի, որը տանը սպասում է հոսպիտալացման»,- ասաց նախարարը և հավելեց, որ կարևորում է արտակարգ դրության երկարացումը:

Հայկ Մագոյան