տուն Քաղաքական Ինչո՞ւ ՊԵԿ նախագահը բանակում չի ծառայել

Ինչո՞ւ ՊԵԿ նախագահը բանակում չի ծառայել

192
0

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն  Ռուստամ Բադասյանը որեւէ դերակատարություն չի ունեցել: Սյսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Ինչո՞ւ վարչապետը որոշեց ՊԵԿ նախագահ նշանակել Էդուարդ Հովհաննիսյանին: «Ես կարող եմ ենթադրել, որ աշխատանքի ընթացքին հետեւելուց հետո է վարչապետը նշանակում արել: Իսկ ավելի կոնկրետ վարչապետը կասի»,- պատասխանեց գործադիր մարմնի ղեկավարը:

ՊԵԿ նախագահը չի ծառայել բանակում: Ո՞րն է զինապարտությունից ազատվելու պատճառը: «Ունեցել եմ երեխաներ զորակոչվելուց առաջ, այդ պատճառով ազատվել եմ ծառայությունից: Հիմա ընդգրկված եմ պահեստազորում»,- պատասխանեց պարոն Հովհաննիսյանը: