տուն Լուրեր Ինչո՞ւ է Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում «Ռոմա»

Ինչո՞ւ է Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում «Ռոմա»

588
0

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է տեղափոխվի «Ռոմա»: Հռոմեական ակումբը փորձում է 1 տարով վարձակալել Հայաստանի հավաքականի ավագին՝ հետագայում ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությունով: Ինչպես գրում է Sky Italy Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկանի հավանության է արժանացել: Վերջինս կարծում է, որ թիմը խնդիրներ ունի կիսապաշտպանությունում, հատկապես Դիեգո Պերոտիի վնասվածք ստանալուց հետո: Աղբյուրը նշում է, որ տրանսֆերի կայացմանը խոչընդոտ կարող են հանդիսանալ ժամանակի սղությունը (տրանսֆերային պատուհանը փակվում է այսօր կեսգիշերին) և Մխիթարյանի աշխատավարձի չափը (շաբաթական 220 հազար ֆունտ սթեռլինգ): Իտալական ակումբում վստահ են, որ կարող են հասցնել ձևակերպելու գործարքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here