տուն Սպորտ Ինձ դուր եկավ նրա փայլուն գոլը. Կլոպը` Ջոնսի մասին

Ինձ դուր եկավ նրա փայլուն գոլը. Կլոպը` Ջոնսի մասին

166
0

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսեց իր կարծիքը 18-ամյա կիսապաշտպան Կուրտիս Ջոնսի մասին, ով «Էվերթոնի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 3-րդ տուրի խաղում դարձավ հիանալի գոլի հեղինակ:

«Ինձ դուր եկավ նրա փայլուն գոլը: Բոլորն ինձ հարցնում են Կուրտիսի մասին: Նա անհավատալի ֆուտբոլիստ է, ով շատ վստահ է և չի կարող սպասել խաղալ առաջին թիմում: Շատ լավ ֆուտբոլիստ, ես նրան գիտեմ երեք ու կես տարի:

Եթե ​​ֆորսմաժորային իրավիճակ տեղի չունենա, ապա նա 100 տոկոսով կխաղա «Լիվերպուլի» կազմում: Նա դեռ շատ բան ունի սովորելու, բայց մենք երբեմն մոռանում ենք, որ նա ընդամենը 18 տարեկան է: Անհավատալի է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Աղբյուրը՝ armsport.am