տուն Քաղաքական Հայաստան Ինձ այստեղ բարոյախրատական ճառեր չասե՜ք, չդաստիարակե՛ք. ԱԺ պատգամավոր

Ինձ այստեղ բարոյախրատական ճառեր չասե՜ք, չդաստիարակե՛ք. ԱԺ պատգամավոր

150
0

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երեկ զանգ եմ ստանում: Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը:
« Տիկին Հովսեփյան , էս Գայանե Ավագյանը , ամեն ինչ կանի , որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես հորինում է , աչքի առաջ սարքը կա ասում է չկա »:
Հարցը պարզում եմ մի քանի հոգուց , հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին:
Զանգում եմ այդ Գայանե Ավագյանին և հարցիս ի պատասխան առաջին բառը լսում եմ .«վիրահատարանի լամպի մեկ լամպչկան չէր աշխատում » սկսում է այստեղից և այլևս կարկամում եմ հանգիստ խոսել : Այս կնոջ մասին բավականին բաներ լսել էի ՝ անբարեհամբույր վերաբերմունքի , չոր մոտեցումների, «ղասաբի» կեցվածքի հետ կապված և դա առաջին անգամը չէ , ինչպես հասկանում եմ Առողջապահության նախարարության որոշ աշխատակիցների մոտ սա վարքագիծ է :
Իր կերպարին համապատասխան սկսեց ինձ ներկայացնել և ամենածիծաղելին , որ իրենց ուղարկած չափորոշչից դուրս պահանջներ էր (էս անգամ փոխվել էր), որը անգամ Երևանի ծննդատներում չկա , այդ թվում նաև Շիրակի մարզի իրենց շատ սիրելի բաժանմունքում :
Որքան հասկացա փորձում են խնդիրներ ստեղծել , բայց քանի որ որևէ կերպ այս հարցը , բացի հանրայինից չեմ պատկերացնում , մենակ տեղեկացնեմ ՝ ծննդատունը , թե Մարալիկի , թե Գյումրիի գործելու է :
Մարդկանց ահաբեկելով ոչնչի չեք հասնի , սա ասում եմ որպես մարզի ընտրված , ժողովրդի քվեն վաստակած պատգամավոր :
Երեկ գրություն եմ ուղարկել նախարարություն արձանագրությունը ստանալու համար և հուսով եմ՝ խելամիտ պատասխան կգա :
Սովորե՛ք , մարդկանց հետ մարդավարի խոսել , այլապես իմ վերաբերմունքը ավելի կփոխվի : Ամեն ինչ կարելի է անել մարդկայնորեն , ողջամիտ բառեր ու վերաբերմունք ընտրելով , բայց չէ՜, ամեն մեկը իրեն իրավունք է վերապահում հոխորտալու:
Ինձ այստեղ բարոյախրատական ճառեր չասե՜ք , չդաստիարակե՛ք , երկուսն էլ ունեմ կարիքի դեպքում կարող եմ օգնել ձեռք բերեք»: