տուն Քաղաքական «Իմ քայլը» հետ է կանչել ԱԺ արտահերթ նիստի օրակարգի նախագիծը

«Իմ քայլը» հետ է կանչել ԱԺ արտահերթ նիստի օրակարգի նախագիծը

359
0

«Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց, սակայն ԱԺ կանոնակարգ օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ կետի համաձայն՝ նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Հաշվի առնելով, որ նիստի օրակարգում այլևս հարց չէր մնացել, նիստը համարվեց ավարտված:

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»   եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերն են։