տուն Քաղաքական Հայաստան Իհարկե, մենք լուծումը կգտնենք. Սուրեն Պապիկյան

Իհարկե, մենք լուծումը կգտնենք. Սուրեն Պապիկյան

296
0

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր ճեպազրուցի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին:

Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց հանրաքվեն չեղարկելու առնչությամբ: Քանի որ Սուրեն Պապիկյանը «Այո»-ի շտաբի ղեկավարն էր, լրագրողը հետաքրքրվեց առաջիկա անելիքների մասին:

«Մեր քաղաքական նպատակադրումից չենք հրաժարվել և, ՀՀ-ում տրված իրավական հնարավորություններից օգտվելով, այն կյանքի կկոչենք»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Նախարարը նշեց նաև, թե որոնք են այդ իրավական հնարավորությունները.

«Դրանցից մեկը ԱԺ-ում հարցը քննարկելն ու լուծում տալն է: Մյուսը, բնականաբար, սահմանադրական հանրաքվեն է, բայց այս փուլում` կորոնավիրուսի պայմաններում, երկար ժամանակ այն իրականացնել հնարավոր չէ: Իհարկե, մենք լուծումը կգտնենք: Մեր գործողությունները ինքնանպատակ չեն, մեր գործողությունները բխում են ՀՀ քաղաքացու շահերից: Եվ մենք մեր գործողություններում թափանցիկ ենք: Եվ որևէ գաղտնի բան կամ քաղաքական նպատակադրումը ավելին համարել, քան մեր քաղաքացու շահն է, չենք կարող»,-ասաց նախարարը: