տուն Աշխարհ Ժնևում հանդիպել են Մնացականյանն ու Լավրովը

Ժնևում հանդիպել են Մնացականյանն ու Լավրովը

121
0

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Ժնևում հանդիպել է Ռուսաստանի իր պաշտոնակցին՝ Սերգեյ Լավրովին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին հանդիպելու և որոշ «հիմնական հարցեր» քննարկելու հնարավորության համար:

Նախարարների նախորդ բանակցությունները տեղի են ունեցել նոյեմբերին Լավրովի Երևան այցի ընթացքում:

Նախարարները մասնակցում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը: