տուն Քաղաքական Հայաստան Թուրքիայի ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն․ Վարչապետ

Թուրքիայի ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն․ Վարչապետ

84
0
Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանային լարվածությանը, ինչպես նաև այդ հարցում Թուրքիայի կողմից վարած ագրեսիվ քաղաքականությանը։

Վարչապետը նախ հիշեցրեց Ադրբեջանի կողմից ձեռնարկած հարձակման մասին, այնուհետև տեղեկացրեց՝ մեր զինված ուժերի շնորհիվ հակառակորդը կրել է զգալի կորուստներ՝ սպառազինության, ռազմական գերժամանակակից տեխնիկայի, ինչպես նաև ստացել է շատ ուժեղ բարոյահոգեբանական հարված․ 

«Ադրբեջանը հարձակվեց այն ժամանակ , երբ Հայաստանը ներգրավված էր Լեռանային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ»։

Ադրբեջանական այն միֆը, թե իր բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և Հայաստանն ու Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին,-արձանագրեց Կառավարության ղեկավարը։

Փաշինյանը հիշեցրեց նաև Ատոմայականը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքը, պնդեց՝ այս սպառնալիքը պետք է  դառնա միջազգային քննության առարկա, քանի որ իր ցույց է դնում Ադրբեջանի՝ ահաբեկչական պետություն լինելու հանգամանքը։

Ըստ վարչապետի՝ միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե իրավիճակը հանդարտեցնել , այլ մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր․

«Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք երկրներում և ավանդական հակահայկական քաղաքաղաքականությունը , որը արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքիայի այս գործելակերպը անականկալ չէր, բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության վերանայման անհրաժեշտություն»։

Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց՝ Ադրբեջանը ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել էր մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի վրա։