տուն Հասարակություն Թե ի՞նչ է անում Հայկ Մարությանի կինը քաղաքապետարանում մանրամասնում է քաղաքապետը

Թե ի՞նչ է անում Հայկ Մարությանի կինը քաղաքապետարանում մանրամասնում է քաղաքապետը

359
0

«Իմ կինը մի խումբ ընկերների հետ զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5,3 մլն եվրոյի ծրագիր բերվի եւ դրամաշնորհ լինի Երեւան քաղաքին: Դրա հետ կապ չունի ո՛չ Կառավարությունը, ո՛չ էլ Երեւան քաղաքապետարանը: Ուղղակի իմ խնդրանքով են նրանք դա գրել: Վտանգավոր թափոնների մասին ծրագիրը գրվել է, մենք դիմել ենք եւ մեծ մրցույթում, որտեղ մասնակցել են բազմաթիվ քաղաքաներ, հաղթել ենք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին ի պատասխան ասել է  Հայկ մարությանը` հատկապես նշելով, որ վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ  դրամաշնորհային ծրագրի հեղինակը Երեւանի քաղաքապետի կինը՝  Իվա Մարությանն ու նրա ընկերներն են:

Նշենո, որ մամուլում լուրեր էին պտտվում, թե  Մարությանի կինն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում եւ որից դժգոհ են եղել անգամ  «Իմ քայլը» խմբակցության անդամներ,սակայն լրագողների կողմից նշված մեկնաբանությանն անդրադառնալով քաղաքապետը վստահեցրեց.

«Թե իմ կինը, թե ընկերներս հենց առաջին օրվանից օգնում են մեզ, որպեսզի կարողանանք բոլոր խոստումները իրականացնել:

Եթե կա ինչ-որ մեկը,  որ դժգոհի, թե կինս կամ ընկերներս օգնում են, կասեմ՝ այդ մարդն ուղղակի խնդիրներ ունի մայրաքաղաքի հետ»:

Քաղաքապետը զրույցում նշեց, որ այս տարի նախատեսվում է քաղաքային մաքրման ու բարեկարգման ամբողջ տեխնիկան համալրել: