տուն Արխիվ Թատրոնը մեծ զենք է. Անուշ Ասլիբեկյան-Արծրունի

Թատրոնը մեծ զենք է. Անուշ Ասլիբեկյան-Արծրունի

237
0

Araratnews.am-ը թատրոնի միջազգային օրվան ընդառաջ` «Արխիվ» հաղորդաշարի շրջանակում զրուցել է թատերագետ, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյան-Արծրունու հետ:

Զրույցի ընթացքում հնչել են մեկնաբանություններ, ոչ միայն թատրոնի գեղարվեստական, գրական ու հասարակական դերի ու նշանակության մասին, այլև՝ թատրոնն՝ իբրև «զենք» դիտարկելու կարևորագույն հատկանիշի մասին:

Զրույցն այս անգամ ներկայացնում ենք ՝ առանց մեկնաբանության:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին ամբողջ աշխարահում նշվում է Թատրոնի միջազգային օրը: «Թատրոնի համաշխարհային օր» տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ (ստեղծվել է Պրահայում (Չեխոսլովակիա) 1948 թվականին): 

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԹՄԻ-ի անդամ է դարձել 1959 թվականին, երբ ԽՍՀՄ-ի մայրաքաղաք Մոսկվայում համառուսաստանյան թատերական ընկերությունը ստեղծեց Թատրոնի միջազգային ինստիտուտի խորհրդային ազգային կենտրոնը:

Հայաստանում արդեն ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ամեն տարի թատերական մրցանակներ են հանձնվում. Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակը ներառում է ավելի քան 10 անվանակարգ, որոնցից յուրաքանչյուրը հասնում է իր հասցեատիրոջը: