տուն Քաղաքական Ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի ընտանիքը միջադեպեր է կազմակերպել. վարչապետ (տեսանյութ)

Ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի ընտանիքը միջադեպեր է կազմակերպել. վարչապետ (տեսանյութ)

387
0

Սերժ Սարգսյանի ընտանիքը յուրացրել է «ՁորաՀԷԿ»-ը, «Սպայկա» ընկերությունը: «Հիլթոն», «Օպերա սյուիթ» հյուրանոցները ձերն են: Այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հեռուստաընկերությունները՝ «Արմենիա», Շանթը», ըստ վարչապետի, զոռով խլել են սեփականատերերից: «Ընտրությունների կեղծման համակարգը, հարցումները, էքզիթ փոլերը, անգամ ընտրատեղամասերում միջադեպեր կազմակերպելը ղեկավարել է Սերժ Սարգսյանի ընտանիքը»,- մանրամասնեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուրիշի անձնագրով քաղաքացին մտնում է ընտրատեղամաս, բռնվում է, իսկ հետո պարզվում է՝ սխալմամբ է դա եղել: Ավելին՝ այդ քաղաքացին նախապես որոշվել է Սերժ Սարգսյանի ընտանիքի կողմից:

Վարչապետն ասաց, որ նախկին իշխանությունները ցանկանում են իրենից կերտել եղկելի կերպար՝ նախկինների պես, որ վարկաբեկեն հանրության աչքում: