տուն Լուրեր Բլոգ Էրեբունու ամրոցի մոտակայքում հայտնաբերվել է մեծ անոթ, որում եղել են երեք...

Էրեբունու ամրոցի մոտակայքում հայտնաբերվել է մեծ անոթ, որում եղել են երեք արծաթե եղջերագավաթներ

231
0

Գիտե՞ք, որ Էրեբունու ամրոցի մոտակայքում, շինարարական աշխատանքների ժամանակ, պատահաբար, հայտնաբերվել է մեծ անոթ, որում եղել են երեք արծաթե եղջերագավաթներ(ծիսական անոթներ): Դրանցից մեկը հեծյալի առաջամասով է: Հեծյալը բարձրաստիճան պաշտոնյա է եղել, ինչի մասին վկայում էնրա հանդերձանքը: Ձիավորը կրում էսաղավարտ, որի երկու կողմերում մեկական թռչունէ պատկերված: Թռչունները ներկայացված են դեպի վեր ձգված, բաց թևերով, գլուխներն ուղղված են հեծյալի ուղղությամբ: Թռչնի պատկերը կարող է ևս կապված լինել ձիավորի բարձր դիրքի հետ:Ըստ երևույթին, թռչնի պատկերումն այստեղ ունեցել է արքայական իշխանության, ուժի, հաղթանակի խորհուրդ: Այս յուրօրինակ եղջերագավաթը կարող եք տեսնել՝ այցելելով Էրեբունի թանգարան:

Do you know, that during construction works in the vicinity of the Erebuni fortress, a large vessel with three silver rhyta (ritual vessels) was accidentally found. One of them was with the horseman protome. The horseman was a senior official, as evidenced by his clothing. He wears a helmet with a bird on the both sides.
The birds are depicted with the open wings and their heads are turned in the direction of the horseman. The image of a bird can also be associated with a higher position of the horseman.
Apparently, here the depiction of a bird symbolizes royal authority, power and victory.
Visiting Erebuni museum, you will see this unique rhyton.