տուն Աշխարհ Թուրքիան կհրաժարվի՞ դոլարից

Թուրքիան կհրաժարվի՞ դոլարից

156
0

«Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժողովրդին և գործարարներին կոչ է արել հրաժարվել դոլարից և վերադառնալ թուրքական լիրային: Այս մասին հաղորդում է NTV-ն:

«Մեր տնտեսությունը շարունակում է ամբողջովին վերականգնվել: Բոլոր տվյալները վկայում են այդ մասին: Իսկ մեզ բոլորն ասում են, թե գնում ենք դեպի անդունդ: Թողե՛ք այդ դոլարը, եկե՛ք վերադառնանք մեր արժույթին: Թուրքական լիրան այլևս չի արժեզրկվում»,- ասել է Էրդողանը: